Այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանը:
Ինչպես նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը, վիճակն արտառոց է. «Չի եղել այսպիսի գումարում, որ գումարումը մենք սկսենք, երբ երկու պատգամավոր գտնվում են կալանքի տակ: Մենք իրավունք չունենք կանոնակարգի կոպիտ խախտումով գնալ առաջ»:
Նրա խոսքով՝ սա անարգանք է Ազգային ժողովի նկատմամբ. «Ուզում եք համաձայնությամբ առաջ գնանք, 20 րոպե ժամանակ տվեք, գնանք առաջ»: