ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին այսօր տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց:
«Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Դանիելյանը: