Վրաերթի ենթարկվելու հետևանքով՝ կնոջ մարմնի մասերը մասնատվել են, իսկ դիակը դիմացի հողմապակու կոտրված հատվածով հայտնվել է ավտոմեքենայի սրահում

2021 թ․ օգոստոսի 02-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում Տավուշի մարզի 64-ամյա բնակիչն իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել  Սևան քաղաքի 37-ամյա բնակչուհուն, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարված դեպքի վայրի զննության ընթացքում պարզվել է, որ վրաերթի ենթարկվելու հետևանքով կնոջ մարմնի մասերը մասնատվել են, իսկ դիակը «Մերսեդես» ավտոմեքենայի դիմացի հողմապակու կոտրված հատվածով հայտնվել է ավտոմեքենայի սրահում:

Կատարվել են նաև տրասնպորտային միջոցի զննություն, հետազոտման համար վերցվել են նմուշներ, նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: