Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար:
«Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ երկրի համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար: Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը», Ինստագրամ-ի իր էջում գրել է Ալեքսանյանը: