Ազգային ժողովում ավարտվել է փոխնախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Ընդդիմադիրների փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն էր:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց ԱԺ փոխխոսնակ: Մասնավորապես, նա ստացավ 49 կողմ ձայն, 49 դեմ, և 5 թերթիկ համարվեց անվավեր:
Հիշեցնենք, որ այսօր առաջին ընտրության ժամանակ Իշխան Սաղաթելյանը ստացել էր 53 կողմ ձայն, այնինչ ընտրվելու համար անհրաժեշտ էր 54 ձայն:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքները կհրապարակվեն 14:30-ին: