Գիշերը պոստի ենք կանգնում, ցերեկը աշխատում, մի հատ էլ գան հրաժարական պահանջե՞ն. Տեղ խոշորացված համայնքի ղեկավար

 Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում հանգիստ իրավիճակ է, գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը` նշելով, որ երբեմն անկանոն կրակոցներ լինում են, սակայն միջադեպեր չկան:

«Մինչեւ խոր աշուն դեռ խոտհավաք է լինելու, հետո սկսելու ենք հողերը վարել, հետո ցանել: Երեկ Խոզնավարում, էսօր Վաղատուր գյուղում գյուղատնտեսական տեխնիկա է բաժանվում, ժողովուրդը խմբեր կազմեցին, ստացան էդ մոտոբլոկները, ամեն մարդ իր գործերով է առայժմ, թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»,- ասել է նա:

Շադունցի խոսքով` գյուղացիները արդեն հարմարվել են սահմանամերձ լինելու հանգամանքին, արտագաղթ էլ այդքան մեծ տեմպերով չի նկատում:
 

«Փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել, ոռոգման ջուրն է, չգիտեմ գյուղտեխնիկան է, փողոցներն է, ճանապարհներն է, կփորձենք տեսնենք կստացվի: Հիմա մենք բազմավեկտոր գյուղատնտեսություն ենք զարգացնելու: Առաջ, որ 60 հազար գլուխ  ոչխար էինք պահում, դրա մասին մոռանում ենք, դա այլեւս հնարավոր չէ: Մոռանում ենք հազարավոր հեկտարների վբրա ցորեն գարի ցանելը, մինչեւ Արաքսի հովիտ ցանում էինք: Հիմա փորձելու ենք մեր հողատարածքներում բարձր արժեք ունեցող մթերքներ մշակել, որի պահանջարկն էլ կա, կաթիլային ոռոգման անցել, լրիվ ուրիշ ուղղությամբ զարգանանք: Կփորձենք, տեսնենք ինչ կստացվի»,- ասել է նա:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: