Թուրքիայի արևմտյան Ուշակ նահանգում հերթական ճանապարհատրանսպորտային պատահարն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 33 մարդ՝ փոխանցում է ukrinform.ru կայքը:
Նշվում է, որ ուղևորատար ավտոբուսը կողաշրջվել է: Ավտովթարի հետևանքով վնասվածքներ են ստացել ավտոմեքենայի վարորդն ու 32 ուղևորները: Տուժածները հոսպիտալացվել են:
Նախնական տվյալով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը:
Օրեր առաջ էլ Թուրքիայում գրանցվել էին երեք խոշոր ավտովթարներ, որոնց հետևանքով մահացել էր 29 մարդ: