Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Չեթին Օսման Բուդաքը խոսել է Թուրքիայում 14 օր շարունակվող հրդեհների պատճառած վնասների մասին:
Ըստ ընդդիմադիր պատգամաավորի՝ հրդեհների պատճառած վնասները կարող են գերազանցել 300 մլրդ թուրքական լիրան (35 մլրդ դոլար):
«Վերջին 10 օրում այրված անտառների մակերեսը հավասար է նախորդ ամբողջ տարվա ընթացքում վառված անտառածածկ տարածքի մակերեսին: Մոտավորապես 200 հազար հեկտար անտառային տարածք մոխրացել է: Այրված անտառների ու տուրիզմի ոլորտում գրանցվելիք վնասները մեր երկրի համար 300 մլրդ լիրայից (35 մլրդ դոլար) ավել կարժենան»,- ասել է Բուդաքը:
Վերջինս նշել է, որ 2019-ին միայն Անթալիայի Մանավգաթ (այստեղ էր հրդեհի խոշոր ու տևական օջախներից մեկը) շրջանի տուրիզմից ստացած եկամուտը կազմել է 4.5 մլրդ դոլար՝ տորիզմի վնասները կանխատեսելով առնվազն 100 մլրդ լիրա (11.6 մլրդ ոլար):
Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրել է նաև անասնապահության, մեղվաբուծության ու մի շարք արոմատիզատոր բույսերի ոչնչացման մասին:
ermenihaber.am