Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքներ հատուցում են ստացել։ Այս մասին տեղեկացնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:
Այժմ հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4316 -ն է, որից 416-ը շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև՝ կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։