Թուրքիայի սևծովյան ափի Կաստամոնու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից զոհվածների թիվը հասել է 27-ի: Այս մասին, ինչպես տեղեկացնում հաղորդել Է երկրի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչությունը (AFAD), գրել է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 12-ին հայտնել Էր 17 զոհվածների մասին:
«Սելավներից եւ հեղեղումներից Կաստամոնուում զոհվել Է 25 մարդ, երկուսը զոհվել Է Սինոպում, մեկն անհետ կորել Է Բարթինում»,-հաղորդել Է գերատեսչությունը:
Չորեքշաբթի օրը ջրհեղեղները պատել են Սև ծովի ափամերձ Բարթին, Կաստամոնու, Սինոպ և Սամսուն նահանգները՝ քանդելով տներ, կամուրջներ և քշելով մեքենաներ: Տանիքներին արգելափակված մարդկանց ուղղաթիռներով են տարհանել։ Ընդհանուր առմամբ 1400 մարդ տարհանվել է անվտանգ տարածքներ, հարյուրավորները տեղավորվել են ուսանողական հանրակացարաններում։ Ջրհեղեղը հեղեղել է Բոզկուրտի մեծ մասը: Քաղաքում փլուզվել է 1 շենք, 2-դը վնասվել է, Բարթին նահանգում կամուրջի մի հատվածի ճեղքման հետևանքով առնվազն 13 մարդ է վիրավորվել: Տուժած շրջանների հարյուրավոր գյուղեր մնացել են առանց էլեկտրականության, իսկ մի քանի ճանապարհ փակվել է: