Թուրքիայում հարավ-արևելքում Բե-200 հրշեջ ինքնաթիռ է կործանվել։Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով անտառային տնտեսության գլխավոր վարչությունը։ Վթարը տեղի է ունեցել Կախրամանմարաշ քաղաքի լեռներում։ Օդանավում եղել է 7 մարդ, այս թվում՝ 5 օտարերկրացի։ Նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Թուրքական գերատեսչությունը պնդում է, որ կործանված ինքնաթիռը ՌԴ-ից վարձակալվել է անտառային հրդեհների դեմ պայքարելու համար։ Սակայն օգոստոսի 5-ին հրդեհները մարելու համար նույնանման ինքնաթիռ է ուղարկվել Ադրբեջանի կողմից։