Նրանք, ովքեր կարծում են՝ Ռուսաստանը թույլ չի տա, որ Թուրքիան մեր դեմ լուրջ գործողությունները ձեռնարկի, ապա հասկացեք, որ Ռուսաստանը ողջ պարագծի երկայնքով և ներքին քաղաքականության մեջ բազմաթիվ խնդիրներ ունի ու պարզապես կարող է մեզ օգնության չհասնել։
Նրանք, ովքեր կարծում են, որ արևմուտքը կամ մասնավորապես ԱՄՆ-ն կարող են օգնել մեզ, ապա տեսեք, թե ինչպես են նրանք հեռացել Աֆղանստանից: Իսկ ավելի լավ կհիշեք, թե ինչպես ֆրանսիացիները փախան Կիլիկիայից։
Բայց մի հուսահատվեք, քանի որ հնար կա, և այն հզոր ռազմականացված հայ հասարակության ստեղծման մեջ է, երբ հարյուր հազարավոր հայեր պարբերաբար ռազմական պատրաստություն են անցնում՝ մշտապես լավ մարզավիճակում լինելու համար, իսկ տարածքն ամբողջապես ամրացված է ռազմական ինժեներական կառույցներով։