Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ կրակոցներ են հնչում, այս պահին լարված իրավիճակ է․ Ռուզաննա Գրիգորյան

Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ կրակոցներ են հնչում, այս պահին լարված իրավիճակ է․ Ռուզաննա Գրիգորյան

Sotq

 Այս պահին դադարեցված է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը։ «Տվյալ պահին լարված իրավիճակ է, անկանոն կրակահերթ է հենց հանքի տարածքում, ստիպված ենք դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել հանքի բոլոր աշխատակիցներին»։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Հարցին, թե քանի աշխատակից է մոտավորապես տարհանվել, Գրիգորյանը նշեց․ «200-ից 300 մարդ, սովորաբար մեկ հերթափոխի ժամանակ այսքան մարդ է աշխատում»։ Մերի Մանուկյան

 factor.am