Թուրք գործիչ. «Նախիջևանի վրա հարձակումը Թուրքիան դիտարկելու է որպես հարձակում իր վրա»

Թուրքիա-Ադրբեջան բարեկամության միությունների ֆեդերացիայի պատվավոր նախագահ Յուջել Արթանթաշն անդրադարձել է նախօրեին Նախիջևան-Հայաստան սահմանին տեղի ունեցած միջադեպին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին:

Նշելով, որ Նախիջևանի երաշխավոր պետությունը Թուրքիան է՝ Արթանթաշը հետևյալ շեշտադրումներն է  արել.

«Հնարավոր որևէ հարձակման կամ պատերազմի դեպքում Թուրքիան անհրաժեշտ միջամտություն կանի և հայերին դաս կտա: Այդ պատճառով էլ հայերը չպետք է մոռանան Ղարաբաղում կրած պարտությունը, պետք է խելացի գտնվեն և ընդունեն Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցության առաջարկը և հրադադարը չխախտեն»:

Արթանթաշը նաև հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը արդեն ռազմական համագործակցության մեջ են, ուստի Նախիջևանի վրա հնարավոր հարձակումը Թուրքիան դիտարկելու է որպես հարձակում իր վրա:

ermenihaber.com