Մեկնարկել է 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագիրը.

 
Կփոխվեն, կամրացվեն լուսավորության հենասյուները, առկա լուսատուներն էլ կփոխարինվեն էներգախնայող LED տիպի լուսատուներով:
Բացի այդ բոլոր հաղորդուղիները կանցկացվեն ստորգետնյա՝ պլաստիկ խողովակաշարերով: Աշխատանքներն ընդգրկում են 28 փողոց:
Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ՎԶԵԲ վարկային, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) դրամաշնորհային միջոցներով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
Ծրագրում ընդգրկված փողոցներն են՝
Սայաթ Նովա, Մ. Բաղրամյան,Կոմիտասի, Մյասնիկյան, Աճառյան պողոտաներում, Հերացի, Չարենց, Մոսկովյան, Սարյան, Իսահակյան, Ալ. Մանուկյան, Խանջյան, Ամիրյան փող. Վարդանանց, Կասյան, Դեմիրճյան,Պարոնյան-Պռոշյան փողոցները, նաև Տերյան, Թումանյան, Նալբանդյան, Հանրապետության, Աբովյան, Ագաթանգեղոս, Գ. Լուսավորիչ, Արգիշտի, Տ. Մեծ պողոտան (Մելիք Ադամյան), Վ. Սարգսյան-Իտալական-Բեյրութ, Խորենացի փողոցները: