Հայաստանից պղնձի եւ մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի, մոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կկիրառվի: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում դեպի երրորդ երկրներ արտահանումը կհամարվի լիցենզավորվող գործունեություն:
Ավելին, կսահմանվի այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափը։ Իսկ լիցենզիաներն էլ տրամադրելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ պետական բյուջեում նախատեսում է եկամուտների ավելացում լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքերի վճարման տեսքով։
Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ նշված ապրանքների արտահանման նպատակով կտրամադրվի գլխավոր լիցենզիա, իսկ մինչև 100 կիլոգրամ արտահանելու դեպքում՝ մեկանգամյա լիցենզիա։
Ս.Հ.