ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից տարածված գրավոր հայտարարությամբ կոչ է արվել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց:
Պատճառը կորանավիրուսի հետ կապված իրավիճակն է: Թուրքիայում վերջերս շատացել են վարակման դեպքերը: Թուրքիան ԱՄՆ-ի կողմից ներառվել է կորոնավիրուսի վարակման վտանգի ամենաբարձր աստիճանի մեջ:
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Թուրքիա՝ նաև այդ երկրի հարավային նահանգներում առկա ահաբեկչության վտանգի պատճառով: Նշվում է, որ Թուրքիայի Շըրնաք և Հաքքարի նահանգներում ահաբեկչության վտանգ կա: Այդ շրջանները նույնպես ներառված են վտանգի ամենաբարձ աստիճանի մեջ:
ermenihaber.am