Երևան քաղաքի ավագանու անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը «Հաղթանակ» զբոսայգու Սարալանջի հատվածից լուսանկար և տեսանյութեր է հրապարակել ֆեսբուքի իր էջում՝ «Սարալանջը վերակենդանանում է։ Երևան ջան» գրառմամբ:
Սարալանջում նախատեսվում է տնկել մոտ 3000 ծառ ու թուփ, ոռոգման համակարգն արդեն գործում է: Մասնագետները կարծում են, որ հատկապես Սարալանջում, պետք է իրականացնել ծառատունկ ոչ թե ըստ կանաչապատման նախագծի, այլ հաշվի առնելով հողային շերտի փաստացի վիճակը և ռելիեֆի, գրունտի առանձնահատկությունները։ Օգոստոսի երկրորդ կեսից սկսվել են ծառերի ու թփերի փոսերի փորման աշխատանքները, իսկ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կիրականացվի նախատեսված ծառատունկի զգալի մասը: