Թուրքիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի

 Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ՙԱնադոլու՚ լրատվական գործակալությունը:

 Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD)  փոխանցմամբ՝ Կաստամոնու նահանգից զոհվել է 69 մարդ, Սինոպի նահանգից՝ 9 մարդ, իսկ Բարթինի նահանգից՝ մեկ մարդ: