Կեսգիշերն անց Սոչիում ավարտվել է «Նոր ալիք 2021» երգիչների մրցույթը, որի բացարձակ հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը:
Երգիչը մրցութային երեք օրվա հանրագումարում ստացել է 267 միավոր և երկրորդ հորիզոնականն զբաղեցրած Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիցա Կարասլավովային գերազանցել 6 միավորով: