Նրանք կամ պետք է հեռանան, կամ ոչնչացվեն․ ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է «հակաահաբեկչական գործողությամբ Արցախը մաքրել հայերից»

 Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր  Էլման Մամեդովը Yenisabah.az-ի հետ զրույցում Արցախի հայությանը վերացնելու կոչեր է հնչեցրել։  Պատգամավորը, որը, ինչպես նշվում է հրապարկման մեջ, ներկայացնում է Արցախի Իվանյան համայնքը՝ Խոջալուն, հայտարարել է, որ «իրենց տարածքները մաքրելու են օկուպանտներից, հանցագործներից ու անջատողականներից։  «Մենք աչք չենք փակի դրա վրա։ 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ` Ռուսաստանը, իր վրա վերցնելով խաղաղարար առաքելություն, պետք է դա կատարեր, այսինքն՝  դուրս բերեր Ադրբեջանի տարածքն անօրինական զինված խմբավորումներից։ Հիմա հայտարարությունից 9 ամիս անցել է։ Դրա փոխարեն` ռուս խաղաղապահներն օգնում ու պաշտպանում են Ղարաբաղի հայերին»,- ասել է Մամեդովը։  Նա նշել է, որ Ադրբեջանը հայերի դեմ «հակահաբեկչական գործողություն պետք է սկսի»։ «Նրանք կամ պետք է հեռանան, կամ պետք է ոչնչացվեն»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը, որն  Ալիևի «Յենի Ազերբաջան» կուսակցության անդամ է։   Էմմա Չոբանյան

 factor.am