«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արծվիկ Մինասյանն ասում է, որ անվտանգության աշխատակիցները լրագրողների նկատմամբ բռնություն են գործադրել: Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, որ ճիշտ են արել ու օրենքով են արել:
Կեցցե՜ մեր ժողովրդավարությունը, ուր իշխանությունները կորոշեն, թե լրագրողները երբ լուսաբանեն ԱԺ նիստը, իսկ երբ՝ ոչ… Դրան ընդդիմացողների նկատմամբ էլ, վարչապետի օրհնությամբ, ուժ կկիրառվի:
Հ.Գ. Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի գնահատականի՝ մենք համարում ենք, որ լրագրողների նկատմամբ եղածը հանցագործություն է և համապատասխան հաղորդումը արդեն ուղարկեցինք գլխավոր դատախազին»: