Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանոթյան Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի 7/4 հասցեում՝ կիսակառույց շինության տարածքում, տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշած վայրում հայտնաբերել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Վարդգես Իգիթյանի դին։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դանիելյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Իգիթյանը շինարարական աշխատանքներ կատարելիս մոտ 6 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
shamshyan.com