«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը ծրագրեր է իրականացնում թուրք գործընկերների հետ՝ ցամաքային զորքերի համար տեխնիկա ստեղծելու ոլորտում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից՝ «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում:
«Ռոսօբորոնէքսպորտը» մի շարք հեռանկարային նախագծեր է վարում թուրք գործընկերների հետ ցամաքային զորքերի համար տեխնիկայի մշակման ոլորտում, այդ թվում՝ ելնելով երրորդ երկրների շահերից»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
«Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովն անցկացվում է օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում:
ermenihaber.am