Փաշինյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվը

 Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը՝ 3777:

Նրա խոսքով՝ զոհերից 3702-ը զինվորականներ են, իսկ 75-ը՝ քաղաքացիական անձինք, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է:

«Ես հրապարակում եմ այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով»,- հավելեց Փաշինյանը: