Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն խոսել է քրդական խնդրից։
Հաքքարիում կայացած հանդիպման ժամանակ նա մասնավորապես ասել է. «Քրդերը ոչ թե խնդրի անվանումն են, այլ այդ խնդրի զոհը։ Յուրաքանչյուր քաղաքացի անհրաժեշտ է, որ ապրի հավասար պայմաններում»։
Դավուօղլուն շեշտել է, որ երբ Թուրքիայում իշխանության գա իրենց քաղաքական ուժը, կվերացնեն բոլոր այդ հալածանքները։
«Մենք չենք գալիս միավորելու,- ասել է Դավութօղլուն,- մենք գալիս ենք միավորվելու։ Մենք այստեղ ենք, որպեսզի երիտասարդներին բերենք խորհրդարան: Երիտասարդների տեղը լեռները չեն, այլ խորհրդարանը»։
ermenihaber.am