Վարդենիսի տարածքում՝ Կութ գյուղի մոտակայքում, թշնամական ուժերը նոր սադրանքի են դիմել: Ինչպես հայտնում է Միկա Բադալյանն՝ իր տելեգրամյան էջում, այս հատվածում թշնամին հրաձգություն է հրահրել: Ներկա դրությամբ կրակոցները չեն դադարել: Կրակի խտությունը մեծ չէ, հայկական կողմից զոհեր ու վիրավորներ չկան:
24news.am