Թուրքիայում՝ Դերսիմի ևս երկու շրջանում անտառային հրդեհների նոր օջախներ են բռնկվել։ Իսկ Բինգյոլի Յայլադերե շրջանում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել մարել։
Դերսիմի Հոզաթ շրջանում 13 օր շարունակվող հրդեհը մարելու համար գործի են դրվել ուղղաթիռներ, ինչից հետո հրդեհը մասնակիորեն վերահսկողության տակ է առնվել։ Բայց միաժամանակ նոր օջախներ են բռնկվել Օվաջըքում։ Երեկոյան ժամերին հրդեհաշիջման աշխատանքները հարկադրաբար դադարեցվել են, իսկ քամին էլ ավելի է բորբոքել հրդեհը։
Բինգյոլի Յայլադերե շրջանի Չըքան և Սարըթոսուն գյուղերի մերձակայքում բռնկված անտառային հրդեհները նաև քամու ազդեցությամբ արագությամբ տարածվելով հասել են բնակավայրեր՝ վնասելով նաև էլեկտրական լարերը։ Բինգյոլի ՏԻՄ մարմինների տեղեկացմամբ՝ առայժմ հաջողվել է վերահսկողության տակ առնել միայն Չըքան գյուղում բռնկված հրդեհը։