SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենա կա, որի մեջ՝ տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր սահմանազատել են տարածքը, որտեղ զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: Mazda մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Վազգեն Ղ.-ի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է նաեւ ատրճանակ, որով, ըստ նախնական տեղեկությունների, Վազգեն Ղ.-ն ինքնասպան է եղել: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբաժշկական: