Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հրամանագրով համաշխարհային առողջապահության և մարդու իրավունքների պաշտպան ամերիկահայ Ժիրայր Ռաթևոսյանը պաշտոն է ստանձնել ԱՄՆ պետքարտուղարության գրասենյակում, որտեղ կհամակարգի ՁԻԱՀ-ի և գլոբալ առողջապահության դիվանագիտության աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Armenian weekly պարբերականը:
Ռաթևոսյանը զբաղեցրել է գլխավոր խորհրդականի պաշտոնը, որի շրջանակում կաջակցի ԱՄՆ նախագահի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված ծրագրի վերահսկողությանը: Դա կյանքեր փրկող ծրագիր է, որը մոտ 85 մլրդ դոլար է ներդրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաշխարհային արձագանքման գործում:
«ԱՄՆ նախագահի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրում աշխատանքը առողջապահության ոլորտում հավասարություն և սոցիալական արդարություն ապահովելու մեծ հնարավորություն է ընձեռում»,-հայտարարել է Ժիրայր Ռաթևոսյանը:
Ամերիկահայի հավաստմամբ՝ ահռելի առաջընթաց է գրանցվել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, սակայն դեռևս շատ անելիքներ կան: