2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում Լոռու մարզի 27-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է երևանաբնակ 28-ամյա երիտասարդի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում 27-ամյա վարորդին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ մյուս մեքենայի վարորդն ու նրա ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: