Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի ահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Մարտունու հիվանդանոցի բժիշները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումատակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes Sprinter-ը կողաշրջվել է, իսկ այն Վարդենիս-Երևան երթուղին է սպասարկում, իսկ Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մասամբ հայտնվել ձորակում:
shamshyan.com