Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է վերադարձվել ՀՀ երկու քաղաքացի: Նրանց փոխարեն ադրբեջանական կողմին է փոխանցվել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը, որն օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։
Գերիների վերադարձը ՀՀ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։
Վերադարձված 2 քաղաքացիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայողներ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանն են: