Թուրքիայի կառավարությանն առընթեր Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն անդրադարձել է ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի ստանդարտներին համապատասխանող թուրքական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի արտադրության հարցին:
Ըստ Դեմիրի՝ ռուսական «S-400»-ներին համապատասխանող թուրքական տեղական ՀՕՊ համակարգերի ստեղծման համար կպահանջվի 5 տարի: Նա նշել է, որ ՀՕՊ համակարգերի մշակումը և նախագծի իրականացումն աստիճանաբար ընթացող գործընթաց է:
«Այժմ աշխատում ենք հեռահար խոցման հրթիռների, «Atmaca»-ի ցամաք-ցամաք հրթիռների վրա: Տարբեր նախագծեր ենք մշակում, դրանց որոշ մասն արդեն գրանցված է անվտանգության ուժերի հավեկշռում»,-նշել է պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարը: