Թբիլիսում ավարտվեցին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարեւորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման գործում: