Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն, ով մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հերքել է Տիգրանաշեն գյուղի հանձնման հետ կապված լուրերը:
«Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել» — «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թևոնյանը:
Նա նշել է, որ պաշտոնապես հայտարարում է՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի:
«Խնդրում եմ՝ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»,- գրել է Թևոնյանը: