Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի հավանականություն կա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին YES Brainstorming ֆորումի ժամանակ:
Նրա խոսքով, դա պայմանավորված է Կրեմլի ագրեսիվ գործողությունների պատճառով ռուսների և ուկրաինացիների միջև առաջացած անդունդով։ Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ երկու երկրների միջև ռազմական բախումը կլինի Ռուսաստանի ամենամեծ սխալը:
«Դրանից հետո երբեք չի լինի հարևանություն Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի միջև: Սա ամենավատ բանն է, որ կարող է լինել, բայց, ցավոք, կա այդպիսի հավանականություն», ասել է Զելենսկին: