Արագած սարի ճանապարհին «Զիլ 131D» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. վարորդն ու ուղևորը.

2021թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագած գյուղում «Զիլ» մակնիշի բեռնատար է շրջվել, որի մեջ եղել է 2 անձ:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մեծամոր քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած «Զիլ 131D» մակնիշի ավտոմեքենայով Արագած սարից Արագած գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել է քարերին, գլխիվայր շրջվել և վթարի ենթարկվել, որի հետևանքով վարորդը և նրա ուղևորը՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի 59-ամյա բնակիչը, տեղում մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: