2021 թվականի հուլիսին էկոնոմիկայի նախարարությունը հանդես եկավ «հանքային» նախաձեռնությամբ` մտցվեց լրացուցիչ ժամանակավոր լիցենզիոն տուրք պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման վրա` հաշվի առնելով 2021 թվականին այս երկու մետաղների գների կտրուկ աճը, որի արդյունքում ստացվող լրացուցիչ շահույթի մեծ մասը կմնար պետական բյուջեում։ Օրենքն ուժի մեջ մտավ սեպտեմբերի 4֊ին և այս ժամանակահատվածում արդեն ավելի քան 4մլրդ դրամ է վճարվել։
Ի դեպ, մենք արդեն նախաձեռնել ենք մետաղական հանքերի հարկման նոր համակարգի մշակումն ու ներդրումը։