ԼՂ կարգավիճակը լուծված չէ և մնում է ԵԱՀԿ ՄԽ օրակարգում. սա ԱՄՆ դիրքորոշումն է. Լին Թրեյսի

 Մենք ԼՂ կարգավիճակի հարցը չենք համարում լուծված, համապարփակ կարգավորման կարիք կա․ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չենք համարում և, այս լուծման համար երկու երկրի միջև համապարփակ կարգավորման անհրաժեշտություն ենք տեսնում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ և մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում: Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն է»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է նաև Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվող ապօրինի գործողություններին. «Չափազանց կարևոր է այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին։ Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք նոյեմբերին կայացած՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո»: