ՀՀ կառավարությունը նախագծում է նոր միջոցառում Արցախի տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Աջակցությունը տրամադրվելու է ամսական պարբերականությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների համար: Միջոցառման պայմանների՝ աջակցության չափի, շահառուների շրջանակների և այլ մանրամասների մասին կներկայացվի առաջիկա օրերին: