Ռուսաստանի ու Չինաստանի հետ պատերազմ սկսելու դեպքում աշխարհը կկործանվի․ Պենտագոն

 ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի փոխնախագահ, գեներալ Ջոն Հայթենը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները պատերազմ սկսի Ռուսաստանի կամ Չինաստանի հետ, աշխարհը կբախվի կործանարար հետևանքների։

«Մեր նպատակը պետք է լինի Ռուսաստանի ու Չինաստանի հետ երբեք չպատերազմելը, քանի որ այդ օրը սարսափելի կլինի մոլորակի համար, սարսափելի օր՝ մեր երկրների համար: Այն կկործանի աշխարհը», – ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ, քանի որ բոլոր երկրներն ունեն մեկ ընդհանուր նպատակ` երբեք չպատերազմել միմյանց հետ, քանի որ միջուկային տերության հետ պատերազմելը վատ է։