Auroranews-ը գրում է. Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Թաղավարդի ուղղությամբ: Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները: Ակտիվ հրաձգություն է տեղի ունենում, լսվել են պայթյուններ, հնարավոր է՝ կիրառվում է ականանետ: Նաև, տելեգրամյան ալիքների տեղեկություններով՝ Թաղավարդում տեղակայվել է ռուսական հենակետ, բայց, չնայած այդ հանգամանքին, թշնամական ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը: Auroranews-ը փորձեց կապ հաստատել ՀՀ ՊՆ լուրի վերաբերյալ հստակ տեղեկատվություն իմանալու նպատակով, սակայն մինչ այս պահը մեզ չհաջողվեց կապ հաստատել: