Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Ռազմիկ Թևոնյանը: «Այո, հետ եմ վերցրել: Ըտենց էր ճիշտ»,- ասաց նա և չցանկացավ պարզաբանել, թե ինչու էր աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել: Հիշեցնենք՝ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում ներկայացրել էր սեպտեմբերի 9-ին: