Արդեն 8 ամիս է առողջապահության նախարարությունում գործում է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայությունը, որի նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից։
Մինչ օրս ստացված զանգերի 63,1%-ը ավարտվել է ծխելը դադարեցնելու դրական ելքով: Այս հանգամանքը խրախուսում է թեժ գծի խորհրդատուներին` նոր եռանդ և ուժ ներդնելու ծառայության որակը բարձրացնելու և հասարակության ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու:
Թեժ գծում աշխատում են հոգեբան-խորհրդատուները, որոնք վերապատրաստվել են ԱՀԿ-ի միջազգային ուղեցույցներին համապատասխան, նրանք օգնում են վերանայել Ձեր վարքագիծը և խրախուսում են դադարեցնել ծխելը:
Խորհրդատվությունը ԱՆՎՃԱՐ է և ԳԱՂՏՆԻ։
Աշխատանքային օրերն են՝ երկուշաբթիից-ուրբաթ` ժամը` 9.00-18.00։