Երևանի 5-րդ խոշոր կամուրջն արևմտյան օղակաձև ճանապարհի ամենապատասխանատու կառույցն է: Հրազդան գետի վրա կառուցվող 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ մետաղական կամրջի շինարարությունն ավարտական փուլում է. տեղադրվում է կամրջի վերջին հենարանը:
«Ընդհանուր աշխատանքների ծավալի 70 տոկոսն արդեն ավարտել ենք: Կամրջի հիմնասյուները վերջացրել ենք, արդեն մի փոքր հատված է մնացել, որ հասնենք Հրազդան գետի մյուս ափին: Կարծում եմ, մի քանի ամիս կպահանջվի, որպեսզի ամբողջական ճանապարհը վերջացնենք և կարողանանք Երևանում հանձնել 5-րդ՝ Արգավանդ-Շիրակ կամուրջը»,-նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: