Մարդկային ուժի և հզոր կամքի մասին… Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է. տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Մենք սիրով ընդունեցինք նրան մեր գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ զրույցում խոսվեց գերության ընթացքում ունեցած նրա ապրումների, ներկայիս առողջական վիճակի մասին, նաև թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել նրան Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում:
Մարալի տառապանքը և նորից հայրենիքում հաստատվելու ցանկությունը նրան դարձնում են օրինակ բոլորի համար: