Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին հանդիպել է երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ընթացիկ փոփոխությունները, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է ՝ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին և գումար պահանջում ճանապարհորդության համար: