Հայկոյի վիճակը կայուն է. արհեստական շնչառական սարքին միացված լինելու մասին լուրերը կեղծ են

 Երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի վիճակը շարունակում է ծանր մնալ: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիլեյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համալսարանական հիվանդանոցի բժիշկների վերահսկոքղւթյան ներքո, որոնք էլ ամեն ինչ անում են, որ երգչի վիճակը բարելավվի:

Հիշեցնենք՝ Հայկոն (Հայկ Հակոբյան) ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Նա «Միքայելյան» հիվանդանոցի (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ) վերակենդանացման բաժանմունքում է: Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ երգչին հիվանդանոց տեսակցության է գնացել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Starnews.am-ի հետ զրույցում Հայկոյի մտերիմ ընկեր Գագա Ամատունին հերքել է լուրերը, որ երգիչ Հայկոյին այժմ արհեստական շնչառություն է միացված. «Վիճակը կայուն է, ինչը նշանակում է, որ Հայկոն առողջականը դեպի լավն է գնում: Խնդրում եմ, ապատեղեկատվություն մի տարածեք, մենք հիվանդանոցում ենք, ու մեր ժամանակը չենք կարող անիմաստ ծախսել հերքումներ տալու համար: Նրան որևէ շնչառական սարք չի միացվել, գիտակցությունը տեղում է»:

Գագա Ամատունին նաև հայտնեց, որ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով, որից հետո Հայկոյի առողջական վիճակը վատացել է: