Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նախատեսում են շուտով ճանապարհ կառուցել Իգդիրից Ադրբեջան, այդ թվում՝ երկաթուղային։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը շեշտել է, որ մայրուղու կառուցումը շատ կարևոր քայլ կլինի՝ հավելելով, որ «Ադրբեջանում ինտենսիվ աշխատանքները շարունակվում են»։ «Շատ կարևոր է քայլերի միջոցով, որոնք իրականացնում ենք հիմա, ճանապարհ հարթել Իգդիրից Ադրբեջան։ Այն ներառում է նաև երկաթուղին։ Այս մայրուղու կառուցումը շատ կարևոր քայլ կլինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նա նաև տեղեկացրել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը ներառվելու են Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարների առաջիկա հանդիպման օրակարգում։
Էմմա Չոբանյան